ԵՎՐԱՍԻԱ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՄԱՍԻՆ
Եվրասիա միջազգային համալսարանի նորակառույց հյուրանոցը (երեք աստղանի)գտնվում է ուսումնական մասնաշենքի մեկուսացված (առանձին մուտքով) հարկում: Այն նախատեսված է համալսարանի գործընկեր օտարերկրյա ուսումնական հաստատություններից ժամանած հյուրերի, գիտական, սպորտային և այլ միջոցառումների հյուրերի, սփյուռքահայ երիտասարդության և ուսանողության համար:
Հյունաոցը գործում է Երևանի հյուսիս-արևելյան առավելապես գիտական և առողջապահական հիմնարկներով և բնակելի շենքերով կենտրոնացված էկոլոգիապես մաքուր վայրում` Ռայկոմ, Ազատության 24 (թիվ 2 հասցեում), ուսումնական մասնաշենքի երրորդ հարկում: Ուսումնական մասնաշենքի տանիքի դիտահրապարակից լավ երևում է Արարատը, Գեղամա լեռնազանգվածը, Արարատյան հարթավայրի բնապատկերը: Եվրասիա հյուրանոցը բաղկացած է 7 հյուրասենյակներից, յուրաքանչյուրը 2-3 մահճակալով: Հյուրասենյակները ենթարկվել են եվրովերանորոգման, ունեն առանձին սանհանգույց, տաք և սառը ջուր: Յուրաքանչյուր հյուրասենյակ զբաղեցնում է 18-ից 24 մ2 մակերես:Յուրաքանչյուր սենյակի համար սահմանված է օրեկան15000 դրամ (յուրաքանչյուր սենյակ նախատեսված է երեք անձի համար): Երկարաժամկետ (առնվազն մեկ ամիս և ավել) զբաղեցնելու դեպքում` 10500 դրամ: Նախապես (մեկ ամիս և ավել) համարները ամրագրելու դեպքում կիրառվում է 10 % վարձի զեղչ:
Անհրաժեշտության դեպքում հյուրերը կօգտվեն համալսարանի շնորհանդեսների սենյակից, ինտերնետ համակարգից, նիստերի դահլիճից: